ԱՄՆ Նյու Յորք նահանգում գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով մահացել է 3 մարդ, հայտնում է Breaking911-ը:

Պորտալի տեղեկություններով՝ բախումից հետո գնացքը ռելսերից դուրս է եկել:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Լոնգ Այլենդի երկաթուղում:

Ընդ որում՝ գնացքի մի քանի վագոններ ընկել են կառամատույցի վրա եւ այրվել: