Լոնդոնում Sotheby's աճուրդի տանը իմպրեսիոնիստների եւ սյուրռեալիստների ստեղծագործությունների երեկոյան աճուրդն ապահովել է 87,7 մլն ֆունտ սթերլինգ, թոփ լոտ է դարձել Կլոդ Մոնեի «Դոջերի պալատը» նկարը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Մոնեի աշխատանքը, որն աճուրդում առաջին անգամ է հայտնվում, վաճառվել է 27,5 մլն ֆունտ սթերլինգով, գնորդը ցանկացել է անհայտ մնալ:

«Սա Մոնեի վրձնած Վենետիկի տեսարանի համար ռեկորդային գին է»,- նշել է Sotheby's-ի ներկայացուցիչը:

Վասիլի Կանդինսկու օղակներով աբստրակցիան վաճառվել է 6,1 մլն ֆունտ սթերլինգով, իսկ Ռենե Մագրիթի «Առավոտյան աստղ» գործը՝ 5,3 միլիոնով:

Վաճառված մյուս կարեւոր աշխատանքների թվում են Պաբլո Պիկասոյի, Ալբերտո Ջակոմետիի (Ջակոմետին առանձնապես հետաքրքրել է Ռուսաստանից եւ Ասիայից գնորդներին, նշել են Sotheby's-ից) եւ Մարկ Շագալի գործերը: