Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ: