Կահիրեի երկաթուղային կայարանի հրդեհի զոհ է դարձել 20 մարդ, եւս 40-ը վիրավորվել է, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը։

Նրա տեղեկատվությամբ՝ գնացքը հարվածել է կառամատույցին կայարան մտնելիս։ Դա հանգեցրել է պայթյունի։ Ողբերգական միջադեպի հանգամանքները պարզվում են։

Արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է տեղայնացնել կրակը։ Ոստիկանությունը շղթայել է Ռամզես 2-րդի անվան հրապարակը, որտեղ գտնվում է կայարանը։ Պատահարի վայր է ժամանել շտապ օգնության մի քանի տասնյակ մեքենա։