Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ Ֆալիհը կարծում է, որ ներկա պահին դժվար է կանխատեսել՝ կերկարաձգվի՞ արդյոք ՕՊԵԿ+ համաձայնագիրը նավթարդյունահանման կրճատման մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Ալ Ֆալիհի խոսքով՝ Սաուդյան Արաբիան կատարում է արդյունահանման կրճատման պայմանավորվածությունը, որին շուկան արձագանքում է աստիճանաբար, բայց վստահ։

CNBC-ին տված հարցազրույցում ալ Ֆալիհը նշել է, որ նավթի պահանջարկը կավելանա՝ սկսած երկրորդ եռամսյակից, այնինչ գլոբալ պակտի մասնակիցները կբարձրացնեն դրան հետեւելու մակարդակը։

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՕՊԵԿ հասցեին արված քննադատության, ալ Ֆալիհն ասել է, որ կարտելը նախեւառաջ շահագրգռված է, որ շուկան կայուն լինի։

Նախօրեին Թրամփը Թվիթերում գրել էր, որ նավթի գները դառնում են չափից ավելի բարձր, եւ ՕՊԵԿ-ը պետք է «թուլանա»։