Ստամբուլում աղբամանում տղամարդու ստորին վերջույթներ են հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է Hurriyet-ը, փետրվարի 27-ին աղբ հավաքողը ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ Աջիբադեմ շրջանում աղբամանում մարդու ոտք է հայտնաբերել։

Դեպքի վայր եկած ոստիկանները նույն աղբամանում եւս մեկ ոտք են գտել, ենթադրաբար՝ նույն մարդունը։

Demirören լրատվական գործակալության համաձայն, տուժածը 55-ամյա Ռիֆատ Ռիզա Էզտյուրկն է։ Նույն օրը սպանության կասկածանքով կալանավորվել է նրա զարմիկը։

Կասկածյալն ընդունել է իր մեղքը։