Պակիստանի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը ու Հնդկաստանի հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել, հայտնում է Asian News International-ը:
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Պունչ շրջանում: Նշվում է, որ հնդկական բանակը պատասխանել գնդակոծությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանի ՌՕՈՒ 2 օդանավ խոցվել են Պակիստանի օդային տարածքում: Պակիստանի ԱԳՆ-ում օդային հարվածը պատճառաբանել էին ինքնապաշտպանության պատրաստականությունը ցուցադրելով:
Սպիտակ տունը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել ապաէսկալացիայի կոնկրետ քայլեր ձեռնարկել:





























