Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին 14-ամյա Անժելա Վարդեւանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդեւանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:





























