Որքան էլ պարադոքսալ է, հակամարտությունները միավորում են հետխորհրդային տարածքը: Այսօր մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Դիլիջանում «Քաղաքացիական հասարակության գիտակցությունը. Եվրասիական տարածաշրջանի երկրների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի բացմանը, նման կարծիք հայտնեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ամբիոնի վարիչ, Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Փորձագետը նշեց, որ առաջին տարին չէ, որ մասնակցում են նման միջոցառումների, «սակայն մշտապես ուրախ եմ, քանի որ այն առանձնանում է առարկայական քննարկմամբ»:
«Այսօր նախատեսվում է խորհրդային արժեքների ազդեցությունը: Այս թեման այդքան հաճախ չի քննարկվում, իսկ եթե քննարկվում է, ապա երկու տոնայնությամբ՝ բացասական եւ իդեալականացված: Երկրորդը պայմանավորված է անկախության հետ կապված շատ մեծ սպասելիքների հիասթափությունից», - ասաց Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ վերջերս շատ են քննարկումներ անցկացվում՝ արդյոք կա՞ հետխորհրդային տարածք, թե: ոչ թեմայով: «Նայեք Հայաստանին եւ Ադրբեջանին կամ Ուկրաինային եւ Ռուսաստանին»: «Հետխորհրդային տարածքը վաղ է «թաղելը»: Հաշվարկը չի ավարտվել, հաշիվները չեն փակվել: Նայեք նույն ղարաբաղյան հակամարտությանը՝ եւ դա անցյկալի ժառանգություն է: Պարադոքս՝ այն ժամանակ ձեւավորված հակամարտությունների շնորհիվ հետխորհրդային տարածքը պահպանվում է: Սա անընդհատ վերադարձ է այն կետերին: Մինչեւ դրանք չանցնեք, նոր օրակարգ չգտնեք, խոսել այն մասին, որ փուլն ավարտվել է, ճիշտ չէ», - ընդգծեց փորձագետը:





























