Պրահայում Գրիգորի Կարասինի եւ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը 2011 թվականի համաձայնագրի իրականացումն էր, որը վերաբերում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային միջանցքների ստեղծմանը: Ավելի վաղ «Ъ»-ը գրլ էր, որ Մոսկվան եւ Թբիլիսին կարգավորել են անհրաժեշտ ընթացակարգերը եւ վիճելի տարածքներով առեւտրի մեկնարկին ալեւս ոչինչ չի խանգարում:

«Փետրվարի 6-ին կայացավ համատեղ կոմիտեի նիստը, որտեղ կողմերը քննարկեցին իրական իրավիճակը, -հիշեցրել է Կարասինը, —ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը, հուսով ենք, շուտով կսկսի տեխնիկական մանրամասների հստակեցման աշխատանքը: Դրանում ընդգրկված են երկու երկրների մաքսային ծառայությունների, ՆԳ նախարարությունների, ԱԳՆ-ների, տրանսպրոտի նախարարությունների ներկայացուցիչներ: Մենք պատրաստ ենք ամբողջ ծավալով իրականացնել պայմանագիրը: Այժմ շվեյցարացիները (դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Մոսկվան եւ Թբիլիսին շփումներն իրականացնում են Շվեյցարիայի ԱԳՆ-ի միջոցով, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տարանցման կազմակերպմամբ զբաղվում է շվեյցարական Societe Generale de Surveillance ընկերությունը) պետք է աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրը նշանակեն, որտեղ մենք պետք է լուծենք մնացած գործնական հարցերը: Մասնավորապես մենք պետք է մաքսային տերմինալներ տեղադրենք, հասկանանք, թե ինչպես են դրանք գործելու: Այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ: 3 առեւտրային միջանցքներից 2-ը ացնում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, ինչը մեր գործընկերների մոտ կարգավիճակի հետ կապված որոշակի քաղաքական էմոցիաներ է առաջացնում:  Բայց պետք է իրականացնել այդ համաձայնագիրը, մենք առաջ կգնանք»:

Հարցին՝ արդյոք ճիշտ է, որ Մոսկվան Թբիլիսիին տրամադրում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առանձին համաձայնագրերի կնքմանը, Կարասինը պատասխանել է.

 «Ոչ, ոչ, նման բան չկա: Դա հորինված է, մենք հարցն այդպես չենք դնում: Այլ հարց է, որ այստեղ որոշակի դետալներ կան, որոնք պետք է քննարկվեն ձեր նշած հանրապետությունների հետ: Բայց մենք նման կոչեր չենք անում եւ պայմաններ չենք դնում: Մենք պայմանավորվել ենք շարունակել համատեղ աշխատանքը»: