Նորվեգիայի ոստիկանությունը հակված է այն ենթադրությանը, որ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի կինը, ում առեւանգել էին 4 ամիս առաջ, ավելի շուտ մահացած է:

AP-ն հայտնում է, որ ոստիկանության գլխավոր քննիչ Թոմի Բրոսկեն ընդգծել է, որ Անն-Էլիզաբեթ Ֆալկեւիկ-Հագենի անհետացման հետաքննությունը չի դադարեցվում:

Նրան վերջին անգամ ողջ տեսել են հոկտեմբերի 31-ին: Նա Թոմ Հագենի կինն է, որը անշարժ գույքի ոլորտում ներդրող եւ էլեկտրական ընկերության սեփականատեր է:

Նրանց տանը գրություն էր հայտնաբերվել՝ նկարագրությամբ, թե նրա հետ ինչ կպատահի, եթե փրկագինը չվճարվի: Նորվեգիայի լրատվամիջոցները հայտնել էին, որ փրկագինը կազմում է 9 մլն եվրո, որոնք պետք է վճարվեին կրիպտոարժույթով: