24-ամյա Նուռ Իսլամը Ավստրալիայի բանկում իրեն այրելու փորձից հետո դատապարտվել է: Նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Mail-ը:
Մյանմարից Նուռ Իսլամը Մելբուռնի հյուսիսում գտնվող Սփրինգվեյլի Commonwealth Bank բանկում իր վրա բենզին է լցրել: Նման տարօրինակ պահվածքի պատճառը եղել է գումարի ստացման համար գոյացած մեծ հերթը: Նա պատրաստվում էր 442 դոլար ստանալ: Սակայն տղամարդու համբերությունը հատել է եւ նա հրդեհ է առաջացրել, որի պատճառով մի քանի մարդ տուժել է: Նուռի մարմնի 60 տոկոսն այրվել է:
«Կատարվածի արդյունքում ամենից շատ նա է տուժել», — ասել է նրա պաշտպանը եւ հավելել, որ տղան 4 ամիս հիվանդանոցում է անցկացրել:
Բանկի շենքը նույնպես լրջորեն վնասվել է: Ֆինանսական կազմակերպությունն իր վնասն ավելի քան 2 մլն դոլար է գնահատել:





























