Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 2-ին Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի եւ կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի  շրջանակներում կատարված աշխատանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, քննարկվել է նաեւ ծրագրի ներկայիս վիճակը, հետագա անելիքները, ինչպես նաեւ ծրագրի երկրորդ փուլի` Տրանշ 2-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է նաեւ ծրագրին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում նոր կառուցվող ճանապարհին հարակից գույքի օտարման հարցը:

Հոնգ Վանգը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել նախարարության կողմից ներկայացրած ցանկացած առաջարկություն: