Շաբաթ օրը բոլիվիական Օրուրո քաղաքում անցկացվեց տոնական շքերթ՝ կառնավալ՝ հայտնում է Associated Press-ը։ Այն տոնելու համար փողոցներ տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել։
Տոնին նվիրված միջոցառումներին այցելել է նաեւ երկրի նախագահ Էվո Մորալեսը եւ նրա պարագվայցի գործընկեր Մարիո Աբդո Բենիտեսը։
Օրուրոյում միջոցառումներին ավելի քան 20 000 պարող եւ երաժիշտ է մասնակցել։
Տոնը կավարտվի երեքշաբթի օրը՝ Մայր-Երկրին հարգանքի տուրքով։
Օրուրոյի կառնավալը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր եւ ոչ նյութական ժառանգության ցուցակում։






























