«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 3-ին վաճառվել է 5,2 մլն դոլար՝ 1դոլար/367,83 դրամ միջին փոխարժեքով։ Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0,57 դրամով։
Բորսան բացվել է 1 դոլար/368 փոխարժեքով, սակայն այնուհետեւ դրամը մի փոքր վերականգնել է իր դիրքերը։
Բորսայական գործարքների ազդեցությամբ որոշ բանկեր դոլարի առքի գին են նշանակել 367 դրամ, վաճառքի փոխարժեքը 368-369 է։
Մոտ մեկամսյա դադարից հետո այսօր բորսայում տեղի է ունեցել նաեւ բաժնետոմսերի առուվաճառք։
Վաճառվել է «Հայէկոնոմբանկի» 19,6 հազ. հատ բաժնետոմս՝ 1 բաժնետոմսը 4000 դրամ արժեքով։ Սա բանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մոտ 2 տոկոսն է։ Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի անվանական արժեքը 2500 դրամ է։



























