ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ եւ քննարկել ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում եւ ընդգծել նրանց միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնման վրա:
Բակո Սահակյանը նշել է, որ նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ:





























