Շվեդական Volvo Cars ավտոարտադրողը 2020 թվականից մինչեւ 180 կմ/ժ կսահմանափակի իր կողմից թողարկվող ավտոմեքենաների բոլոր մոդելների առավելագույն արագությունը։
«Չկա որեւէ պատճառ, որի համար ավտոմեքենան պետք է շարժվի 180կմ/ժ-ից արագ, ամեն դեպքում՝ ոչ Volvo-ն։ 2020 թվականից մենք կյանքեր փրկելու համար սահմանափակում ենք արագությունը։ Սակայն նաեւ նրա համար, որ դա պետք է դառնա բանավեճի ազդանշան այն մասին, թե ինչ կարող ենք անել մենք նոր տեխնոլոգիաներով, որպեսզի ավտոմեքենաներն ավելի անվտանգ լինեն»,- Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է ընկերության ղեկավար Խոակին Սամուելսոնը։
Արագության սահմանափակումները կվերաբերեն մասնավոր անձանց համար նախատեսված ավտոմեքենաներին։ Հնարավոր են բացառություններ, օրինակ՝ ոստիկանության համար։ Այս միջոցառումը մի մասն է Vision 2020 ռազմավարության, որի համաձայն ընկերության ավտոմեքենաներով ՃՏՊ-ի դեպքում անհնար պետք է լինեն մահվան ելքը կամ լուրջ վնասվածքները։





























