Բրիտանական թագավորական ընտանիքը դիմել է սոցիալական ցանցերում իր էջերի հետեւորդներին եւ խնդրել է չվիրավորել թագավորական ընտանիքի անդամներին ու միմյանց։ Կոչը տեղադրված է պաշտոնական կայքում։
Այնտեղ նշվում է, որ նոր կանոնները սոցցանցերում շփումներն ավելի անվտանգ պետք է դարձնեն, եւ բանավեճերի, առաջարկությունների ու մեկնաբանությունների իրավիճակ ստեղծեն։
«Մենք բոլորին, ովքեր մեր ալիքների հետեւորդներն են, խնդրում ենք բարեպաշտություն, բարություն եւ հարգանք դրսեւորել սոցցանցերի մեր հանրության հանդեպ»,- ասվում է կոչում՝ հայտնում է Gazeta-ն։



























