Ավստրիայի պարեկապահակային ծառայության աշխատակիցներին զինել են 140 փոքր տեսախցիկներով։ Ինչպես հայտնել է ORF հեռուստաընկերությունը, ոստիկանների հերթապահության ժամանակ միջադեպերի տեսագրման համակարգը կաշխատի մարտի վերջից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավստրիայի ՆԳ նախարար Հերբերտ Կիկլը պարզաբանել է, որ պարեկներին տրամադրել են կրծքին ամրացվող տեսախցիկներ, որպեսզի խուսափեն կոնֆլիկտային իրավիճակների սրումից եւ իրավապահներին ապացույցներ հավաքելու հնարավորություն տան։ «Սա անվտանգության բարձրացման մեջ մեր ներդրումն է»,- ասել է նախարարը։

2017-ից սկսած՝ նման տեսախցիկներ արդեն օգտագործում են «Ավստրիական երկաթուղու» անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նրանց խոսքերով, կայարանների աշխատակիցների եւ ուղեկցորդների վրա հարձակումների թիվը դրանից հետո էականորեն կրճատվել է։