Ժնեւի ավտոսրահում լրագրողներն անվանել են Եվրոպայում 2018 թվականի լավագույն ավտոմեքենան, հայտնում է Motor 1 պորտալը:

Դա բրիտանական Jaguar I Pace էլեկտրական քրոսովերն է: Էլեկտրաքարը նույն քանակությամբ միավորներ է ստացել ֆրանսիական Alpine A110 սպորտքարի հետ, բայց վերջինից առաջ է անցել լրացուցիչ ցուցանիշներով. «բրիտանացուն» առաջին տեղն են հատկացրել ժյուրիի 18 անդամները, իսկ «ֆրանսիացուն»՝ 16:

Երրորդ տեղում է Kia Ceed հեչբեքը: Չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ford Focus-ը:

I-Pace մոդելը Jaguar-ի պատմության մեջ առաջին էլեկտրաքարն է: Ավտոմեքենան ունի ընդհանուր 400 ձիաուժ հզորությամբ երկու շարժիչ: Մարտկոցների ամբողջական լիցքավորմամբ ընթացքի նվազագույն պաշարը կազմում է 470 կմ: