Ներկայումս Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունները բանակցություններ են վարում օրենքների փոփոխությունների պատճառով բեռնա- եւ ուղեւորափոխադրումների գործում առաջացած խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ բոլոր հարցերը կլուծվեն, ինչպես կարգավորվել են ավտոմեքենաների ապահովագրության հետ կապված խնդիրները:

Խոսելով Վրաստանից գնված մեքենաների մաքսազերծման համար վարորդներին տրվող անտոկոս վարկավորման մասին`Գաբրիելյանը նշել է, որ դրանք պետք է մարվեն 6 ամսվա ընթացքում: «Եթե ինչ-որ մեկի մոտ սոցիալական պատճառներով խնդիրներ կծագեն, մենք դրանք կքննարկենք, բայց չարամիտ խուսափելու դեպքում կգործեն օրենքները»,- ամփոփել է նախարարը: