Ամերիկուհի տիեզերագնմաց Էնն ՄաքՔլեյնը, որն իրականացրել է իր առաջին տիեզերական թռիչքը, հայտնել է, որ միջազգային տիեզերակայնում գտնվելու ժամանակ նրա հասակը 5 սմ-ով ավելացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Twitter-ի իր էջում ՄաքՔլեյնը պատմել է, որ նախօրեին անձնակազմը ստուգել է առաջիկայում՝ մարտի սկզբին կամ ապրիլի սկզբին նախատեսվող ամերիկյան ծրագրով բաց տիեզերք թռիչքի համար սկաֆանդրերի հարմարությունը:

 «Ես երկու դյույմով  (5 սմ) բարձր եմ, քան երբ թռչեցի», - ասել է նա:

Հայտնի է, որ անկշռության մեջ տիեզերագնացների համար նվազում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը եւ ողերի միջեւ տարածությունը ավելանում է՝ հանգեցնելով հասակի ժամանակավոր ավելացմանը: