Հնագիտության երիտասարդ սիրահար Սեբաստյանը ընկերների հետ զբոսնում էր Չարմուտ լողափով, երբ արտասովոր ատամ  գտավ:

Գտածոն ափի մեծության է, հաղորդում է Daily Mail-ը:

Չնայած նրան, որ ատամը այդքան լավ չէր պահպանվել, տղան միանգամից նկատել է շերտերը եւ հասկացել, թե ինչ է նա գտել: Իսկ թե ում է պատկանել ատամը, հատնել են գիտնականները:

«Գտնվել է հսկայական ատամի մի մասը: Այն շատ մաշված է, այնպես որ ես չեմ կարող հստակ ասել՝ սա վերին թե ստորին ատամ է: Բայց այն պատկանում է Mammuthus primigenius-ին (խավավոր մամոնտ)», —պատմել է Լոնդոնի Թագավորական քոլեջից Դանիել Շրեվը:

Խավավոր մամոնտները ապրել են Եվրասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Նրանք Երկրի վրա բնակվել են 300-ից մինչեւ 10 հազար տարի առաջ: