Ասքոթի թագավորական ձիարշավի (Royal Ascot) այցելուները 2019-ին իրենք կարող են ընտրել, թե գենդերային ինչ դրես-կոդ հագնեն։ Ինչպես նշում է Daily Mail թերթը, դա նշանակում է, որ տղամարդիկ կարող են կանացի շոր հագնել, իսկ կանայք՝ տղամարդու բաճկոն (ընդ որում, սակայն, անհրաժեշտ է հետեւել ընտրված կերպարի մյուս կանոններին)։

Ինչպես նշվում է 2019-ի դրես-կոդում, «ջենթլմենները» ձիարշավ պետք է գան գորշ կամ սեւ բաճկոնով, փողկապով եւ բաճկոնակով, իսկ «տիկնայք» չեն կարող ընտրել հագուստներ բաց ուսերով եւ ծնկներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ասքոթի թագավորական ձիարշավները տեղի կունենան հունիսի 11-22-ը։