Շատ կարեւոր արձանագրում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. «2018թ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել»:

2. 2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին 10 տարիների կտրվածքով:

Վստահեցնում եմ, որ հաշվի ենք առնում նաեւ Դիտորդական խմբի բարձրացրած խնդիրները եւ դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Վերջինի արդյունքերին եւս կանդրադառնամ»: