5 եւ 8 տարեկան երկու աղջիկներ, ովքեր մոլորվել էին Կալիֆոռնիայի անտառում, հայտնաբերվել են 44 ժամ անց՝ մյուսլիի փաթեթավորման թղթերի օգնությամբ՝ հայտնում է CNN-ը։
Տեղի իշխանությունները եւ ազգային գվարդիան համարյա երկու օր ուղղաթիռների եւ շների օգնությամբ փնտրում էին երկու քույրերին։ Աղջիկները հայտնաբերվել են իրենց տնից մոտ 2,25 կմ դեպի հարավ՝ անվնաս եւ «լավ տրամադրությամբ»։ Նրանք ջրազրկված եւ մրսած, սակայն առողջ են եղել։
Երկու հրշեջներ կոշիկների հետքեր են գտել, իսկ այնուհետեւ՝ մյուսլիի թղթեր։ Հետքերով գնալով՝ հրշեջները կանչել են աղջիկներին, եւ նրանք արձագանքել են։
Նշվում է, որ գոյատեւել նրանց օգնել են տեղի ակումբի դասերը։ Օրինակ, նրանք ցող են խմել եւ անձրեւանոցն օգտագործել են որպես ծածկոց։
Քույրերին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք բժիշկների հսկողության տակ են։




























