Օրանգուտանների ամենահազվադեպ տեսակը կարող է անհետանալ այն բանից հետո, երբ Ինդոնեզիայի դատարանը հավանություն տա կառուցելու նոր ամբարտակ, որը հակասական արձագանք է առաջացրել երկրում, տեղեկացնում է BBC News-ը։
Ամբարտակը (22 տրիլիոն ռուփի՝ 1,5 մլրդ դոլար արժողությամբ) կկառուցվի Հյուսիսային Սումաթրայի Բատանտ Թորու անտառում։
Նահանգը տապանուլյան օրանգուտանների հայրենիքն է, որոնք 2017-ին հայտարարվել են նոր տեսակ։
Գոյություն ունի օրանգուտանների ընդամենը 800 առանձնյակ, եւ նրանք բոլորն էլ այս շրջանում են ապրում։
Գիտնականները, ովքեր խոսել են ամբարտակի կառուցման մասին, համոզված են, որ ամբարտակի շինարարությունը ուղղակի սպառնալիք է տապանուլյան օրանգուտանների գոյությանը։
Այնուամենայնիվ, դատարանը հայտարարել է, որ կփորձի ընդունել այնպիսի որոշում, որի դեպքում նախագիծը կիրականացվի առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու։



























