Չեխիայի արեւելքում կատարվել է սարսափելի իրադարձություն՝ տղամարդուն հոշոտել է իր սեփական առյուծը, որին նա պահում էր իր տանը՝ հայտնում է BBC News-ը։
Միխայիլ Պրասեկը տանը մեծացնում էր 9-ամյա առյուծին ու եւս մեկ էգ առյուծի, ինչը դատապարտում էին տեղի բնակիչները։
Պրասեկի մարմինը հայտնաբերել է նրա հայրը։ Տղամարդը պառկած է եղել առյուծի վանդակում։ նա պատմել է, որ վանդակը ներսից փակ է եղել։
Գազաններին հրազենից սպանել է դեպքի վայր ժամանած ոստիկանությունը։
Նշվում է, որ 33-ամյա Պրասեկն ինքն է պատրաստել գազանների վանդակները։
Ավելի վաղ իշխանությունները տուգանել էին նրան վայրի կենդանիներ անօրինական պահելու համար։



























