Կալիֆոռնիայի օկեանարիումում մեծ տոն է՝ Չառլի ջրասամույրը նշում է իր ծննդյան 22-րդ տարելիցը՝ հայտնում է UPI-ը։
Այդ օրըբՉառլիին ծովամթերքներից կարկանդակ են նվիրել։ Սովորաբար վայրի բնության մեջ ջրասամույրները մինչեւ 10 տարի են ապրում, գազանանոցներում՝ մի փոքր երկար։
Հարկ է նշել, որ Չառլին իր տեսակի արդեն երկրորդ ներկայացուցիչն է, որ ապրում է մինչեւ այս պատկառելի տարիքը։
Ջրասամույրները սոցցանցերի օգտատերերի ամենասիրելի կենդանիներից են։ Նրանց մասնակցությամբ տեսանյութերը վայրկենապես միլիոն դիտումներ են հավաքում։


























