Հնդկաստանում շունը մահացել է հնդկական կոբրայի խայթոցից, երբ պաշտպանում էր իր տերերին՝ հայտնում է Оdisha Sun Times-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Օդիշա նահանգում։ Գիշերվա երկուսին մոտ Աման Արիֆի ընտանիքի անդամները արթնացել են իրենց շան՝ Թայսոն անունով դալմատինի բարձր հաչոցից։ Պարզվել է՝ շունը փորձում է խանգարել հնդկական կոբրային տուն մտնել։ Որոշ ժամանակ անց շանը հաջողվել է սատկացնել օձին։
Այնուամենայնիվ, կոբրան մահվանից առաջ հասցրել էր խայթել Թայսոնին։ Տերերը չեն կարողացել կապվել որեւէ անասնաբույժի հետ, եւ շունը մահացել է։




























