Իսպանական Կորդովայի գազանանոցում մահացել է աշխարհի «ամենատխուր փիղը», որը մենակ ապրել է 43 տարի՝ հայտնում է The Local-ը։
Նշվում է, որ Ֆլավիա անունով էգ փիղը տառապում էր խորը դեպրեսիայով եւ մահացել է 47 տարեկան հասակում։ Նա տապալվել է վանդակում եւ այլեւս չի կարողացել ոտքի կանգնել։
Կորդովայի քաղաքապետարանում շրջակա միջավայրի պատասխանատու Ամպարո Պերնիչին ասել է, թե Ֆլավիան քաղաքի կուռքն էր, եւ բոլորը նրան կկարոտեն։
Ֆլավիան իր հոտից առանձնացվել եւ գազանանոց էր բերվել 3 տարեկան հասակում։ Նա փղերին անազատության մեջ պահելու դեմ բամաթիվ ակցիաների օբյեկտ էր։




























