Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրերից կորած էջը հայտնաբերվել է իսրայելցի գիտնականների կողմից՝ հայտնում է AFP-ն։
Ձեռքով գրված էջը Նոբելյան մրցանակակրի 1930թ․ գրած «Տարրական մասնիկների դաշտի տեսություն» հոդվածի հավելվածի մի մասն է եւ գտնվել է Երուսաղեմի հրեական համալսարանի արխիվներում։
Ինչպես նշում է համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր եւ փոխնախագահ Հանոկ Գուտֆրունդը, այդ հավելվածը երբեք չի հրատարակվել, սակայն հետազոտողներն ունեն դրա պաճենը։
Համալսարանական փաստաթղթերի հիմնական մասը իր մեջ ներառում է ձեռագիր մաթեմատիկական հաշվարկներ, որոնք արվել են 1940-ականներին։
Սակայն ձեռագրերի մեջ հայտնաբերվել են նաեւ գործընկերներին եւ որդուն՝ Հանս Ալբերտին ուղղված նամակներ։ 1935թ․ գրված նամակում Էյնշտեյնը դատապարտում է Գերմանիայում նացիստական կուսակցության հանրահայտ դառնալու փաստը։
Հռչակավոր գիտնականի ձեռագրերի հավաքածուն համալսարանի կողմից ձեռք է բերվել «Կրաուն Գուդմեն» հիմնադրամի շնորհիվ՝ Էյնշտեյնի մասնավոր հավաքածուի սեփականատեր բժշկից։



























