Հեմատոմայի պատճառով Լոս Անջելեսում հոսպիտալացվել է աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը` ամերիկացի Սերենա Ուիլյմասը, հաղորդում է People-ը:
Անցած շաբաթ 29-ամյա թենիսիստուհուն ախտորոշել էին թոքերի էմբոլիա (թոքերի զարկերակի ճյուղավորումների սուր խցանում տրոմբով, որը գոյանում է արյան շրջանառության մեծ շրջանի երակներում): Սերենան կորտ դուրս չի եկել անցած տարվա ամռանից, ոտքի վիրահատությունից հետո:




























