Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կտրուկ քննադատության է ենթարկվել՝ Twitter-ում բրազիլական կառնավալից անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութ տեղադրելու համար՝ հայտնում է BBC News-ը։
Տեսանյութում երկու տղամարդ տաքսու տանիքին սեքսով են զբաղվում փողոցային երեկույթի ժամանակ։
Նախագահի խոսքերով, ինքն ուզեցել է փառատոնի մասին իրականությունը բացահայտել։
Բոլսոնարուի կողմից տեղադրված մեկ այլ հոլովակում Սան Պաոլոյի կենտրոնում ամբոխի աչքի առջեւ մի մարդ միզում է մյուսի գլխին։
Նշվում է, որ նախագահի հրապարակումները մեկնաբանություններում բազմաթիվ վեճերի պատճառ են դարձել։ Նույնիսկ նրա կողմնակիցները կտրուկ քննադատել են տեսանյութերի տեղադրման նրա որոշումը։
Բոլսոնարուի թե՛ հակառակորդների, թե՛ կողմնակիցների մեջ կան մարդիկ, որոնք իմպիչմենտ սկսելու կոչ են անում։



























