Փորձագետները հայտարարել են, որ աշխարհում մնացել է ընդամենը 22 կալիֆոռնիական ծովախոզուկ (վակիտա)՝ հայտնում է Associated Press-ը։

Հետազոտող Ջորջ Ուրբանը չորեքշաբթի հայտարարել է, որ փորձագետների հանձնաժողովը վակիտաների 22 ներկայացուցիչ է հայտնաբերել Կալիֆոռնիական նեղուցում՝ միակ տեղը, որտեղ բնակվում է ծովախոզուկների այդ տեսակը։

Ընդ որում, նշվում է, որ ծովային այդ հազվագյուտ կենդանիների թիվը մի քանի հատով ավելի շատ է, քան իրենք ենթադրում էին։ Դա վկայում է նրանց բազմացման մասին։

Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի պաշտպանները մտավախություն ունեն, որ այս կենդանիները կվերանան, քանի որ որսագողերը զբաղվում են դրանց անօրինական որսով՝ գրոհելով ծովախոզուկների վերջին բնակավայրը։