Կալիֆոռնիայում «Սանտա Անիտա պարկ» ձիարշավարանը անորոշ ժամկետով աշխատանքը դադարեցրել է 21 ձիերի սատկելու պատճառով, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով ձիարշավարանի պաշտոնական կայքը:

Նշվում է, թե 2018 թվականի դեկտեմբերից քանի ձի է սատկել: Նրանցից յոթը  ձիարշավի ժամանակ մրցուղուն են բախվել, եւս 9-ը՝ մարզումների ժամանակ գետնին եւ 5-ը՝ սիզամարգին:

Տեղացիներին առանձնապես վշտացրել է 4 տարեկան Let's Light the Way (Լուսավորենք Ճանապարհը) անունով զամբիկի մահը՝ նա ծանր վնասվածք էր ստացել մարզումների վազքուղում, ստիպված էին նրան սպանել:

Կալիֆոռնիացիները բողոքի ցույցեր են կազմակերպել, ձիարշավների տեղական խորհուրդը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված:

Հիմա պետք է վերանայեն հիմնական մրցուղին: Ձիերից մեկի մարզիչը կարծում է, որ մրցավազքերն ու մարզումները վտանգավոր են դարձել եղանակի պատճառով. անցյալ շաբաթ անձրեւների պատճառով ստիպված էին ձիարշավարանը 2 օրով փակել: