Շրի Լանկայում դահճի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել 102 մարդ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Առկա տեղեկատվության համաձայն՝ արձագանքել է 102 մարդ։ Լրացուցիչ աշխատակիցներ վարձելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ երկրում որոշել են վերականգնել մահապատիժը կախաղանի միջոցով՝ թմրանյութերի վաճառքի համար։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դահիճ կարող են դառնալ 18-45 տարեկան տղամարդիկ, ովքեր «հիանալի բարոյական նկարագիր», «լավ ինտելեկտ եւ հոգեկան ուժ» ունեն։