Պակիստանում առնվազն 121 մարդ է կալանվել ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

«Իրավապահ մարմիններն այսօրվա դրությամբ նախնական կալանքի են վերցրել 121 մարդու»,- գործակալությունը մեջբերում է նախարարության հայտարարությունը։

Նրա տվյալներով՝ երկրի իշխանությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել 182 կրոնական դպրոց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները կալանել էին 44 մարդու, որոնք կապ են ունեցել ծայրահեղական խմբավորումների, այդ թվում «Ջաիշ ե Մուհամադի» հետ, որն ստանձնել է հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում փետրվարի 14-ի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ավելի քան 40 մարդ։ Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ կալանվածների մեջ է խմբավորման պարագլուխ Մասուդ Ազհարի եղբայրը՝ մուֆթի Աբդուլ Ռաուֆը։