ԱՄՆ-ում Uber տաքսի ծառայությունից օգտված քաղաքացիներն անցյալ տարի չիխուախուա շուն, ոսկյա ատամների հավաքածու, որմզդեղնի գլուխ եւ շատ այլ իրեր են թողել: Նման տվյալները ներկայացվում են ընկերության զեկույցում, որը կոչվում է «Կորցրածը եւ գտնվածը», գչում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ տարվա ընթացքում Uber ընկերության ծառայություններից օգտվել են միլիոնավոր մարդիկ», - CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության կորցրած իրերի բաժնի ղեկավար Դեն Բրուբաքերը: Նրա խոսքով՝ այս տարի վերադարձրած իրերի թվում էր ըմբշամարտի չեմպիոնի գոտին:
Ամենից հաճախ ուղեւորները հեռախոսներ, ֆոտոխցիկներ, դրամապանակներ, բանալիներ, պայուսակներ, հագուստ, ակնոցներ, ականջակալներ, էլեկտրոնային ծխախոտ եւ փաստաթղթեր են թողել: Անցյալ տարի ժամացույցները մոռացել են երկուշաբթի օրերին, ականջակալները՝ երեքշաբթի, համակարգիչնեչը՝ չորեքշաբթի, գրքերը՝ հինգշաբթի, անձնագրերը՝ ուրբաթ, հեռախոսները՝ շաբաթ, իսկ տորթերը՝ կիրակի օրերին: 2018-ին ամենից հաճախ ամենատարբեր իրեր մոռացել են Ալաբամա, Նյու Մեքսիկո եւ Թենեսի նահանգի բնակիչները:
Զեկույցում նշվում է մոռացված Gucci շքեզ պայուսակի, Բեյբ Ռուտի ստորագրությամբ բեյսբոլի գնդակի, ձկներով լի ակվարիումի եւ սպիտակ ոսկուց եւ ադամանդներից ամուսնական մատանու մասին:




























