Air Canada  ավիաընկերության Տորոնտոյից Գալիֆաքս չվերթը հետաձգվել էր ձյան փոթորկի պատճառով, եւ ուղեւորները ստիպված էին մի քանի ժամ անցկացնել ինքնաթիռում, պատմում է Daily Mail-ը։ Այնուամենայնիվ, ինքնաթիռն այդպես էլ Գալիֆաքս չթռավ եւ վերաուղեւորվեց Ֆրեդրիկթոն։ Հոգնած ու քաղցած, իրենց չվերթին չորս անգամ ավելի շատ սպասած ուղեւորներին առույգացնելու համար օդաչուն պանրով ու պղպեղով պիցցա պատվիրեց, որը հասցրին հենց Ֆրեդրիկթոնի թռիչքուղի։ Ուղեւորները շոյվել էին նման վերաբերմունքից. «Չկարողացանք վայրէջք կատարել Գալիֆաքսում, եւ օդաչուն մեզ հյուրասիրեց պիցցայով Ֆրեդրիկթոնում։ Հիանալի՛ է»,- տեղեկացնում է «Մոյա պլանետան»։