Թաիլանդում սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ցրել «Թհաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Bangkok Post-ին։
Ճշգրտվում է, որ կուսակցության առաջնորդներին արգելվել է 10 տարի զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Այսպիսի որոշում է կայացվել այն բանից հետո, երբ կուսակցությունը վարչապետի պաշտոնին է առաջադրել արքայադուստր Ուբոն Ռաթանուին, ով թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի քույրն է։
Երկրի Սահմանադրության համաձայն՝ արքայական ընտանիքի անդամները պետք է քաղաքականապես չեզոք մնան։ Դրանով իսկ կուսակցությունը խախտել է օրենքը՝ վարչապետի պաշտոնին առաջադրելով արքայադստերը։
«Արքայադստեր մուտքը քաղաքականություն... կարող է հանգեցնել միապետության ինստիտուտի վախճանին»,- ասվում է դատարանի որոշման մեջ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թաիլանդի թագավորը դեմ է եղել քրոջը վարչապետ առաջադրելուն՝ այդ որոշումն անվանելով «ոչ տեղին» եւ ոչ սահմանադրական։





























