ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքից Ջեյսոն Գասպարիկը ուրբաթ երեկոյան տուն գնալիս ճանապարհի մոտ նկատել է վախեցած շոլոլադագույն լաբրադորի, որ պտույտներ էր գործում տեղում՝ հայտնում է The Dodo-ն։
Նրան բռնելու համար Ջեյսոնը ստիպված է եղել մի լավ վազել, եւ միայն այն ժամանակ, երբ շունը հոգնել է, նա կարողացել է բռնել կենդանու վզկապից։ Ջեյսոնը լաբրադորին տարել է անասնաբուժական կլինիկա, որպեսի սքանավորի՝ չիպ գտնելու համար։ Չիպ, իրոք, գտել են, սակայն այն ոչ մեկի անունով գրանցված չի եղել։ Ջեյսոնը գտնված շան մասին լուրը տեղադրել է սոցցանցերում, սակայն դա արդյունք չի տվել։ Հաջորդ օրը նա լաբրադորի հետ գնացել է այն տեղը, որտեղ նրան գտել էր եւ իր հետ «Դուք գիտե՞ք այս կորած շանը» գրառմամբ պաստառ է տարել։
Երիտասարդին հաջողվել է գրավել մարդկանց ուշադրությունը, շատերը մոտեցել են, նկարել եւ տեղադրել սոցցանցերում, սակայն առաջին օրն անարդյունք է անցել։ Երկրորդ օրը մի կին Ջեյսոնին գրել է, որ ինքը ճանաչում է շան տիրոջը, ով փնտրում է նրան։ Շուտով շան տերը, ում անունը Էդ էր, կապվել է Ջեյսոնի հետ եւ եկել նրա մոտ։
Շունը, ում, ինչպես պարզվեց․ Ռոկսի էին անվանում, ուրախությամբ նետվել է նրա մոտ։ Ձեյսոնը ստուգել եւ տեսել է, որ չիպի համարը համընկնում է Էդի փաստաթղթերի համարի հետ, ու գոհ է մնացել իր անցկացրած հանգստյան օրերից։



























