Ուրբաթ Google ընկերությունը որոնման գլխավոր էջում ինտոերակտիվ դուդլ է տեղադրել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տոնական սլայդշոուի մեջ հավաքել ենք տարբեր դարաշրջանների եւ մասնագիտությունների կին ներկայացուցիչների 13 ոգեշնչող մեջբերում, իսկ հրավիրված նկարչուհիները դրանք ձեւավորել են գեղեցիկ սլայդներում»,- նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը ներկայացված է Մարինա Ցվետաեւայից մեջբերմամբ:
Դուդլում հնարավոր է տեսնել նաեւ մեջբերումներ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյից, ճապոնացի ավանգարդ նկարչուհի Յոկո Օնոյից, բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդից եւ ուրիշներից:




























