Մադրիդում Կանանց միջազգային օրվա գիշերը մի քանի հարյուր կին դուրս է եկել Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակ՝ թակելով կաթսաներն ու տապակները, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Նշվում է, որ հանրահավքի շատ մասնակիցներ բոսոր կարմիր հագուստով են եղել կամ կարմիր պայուսակներ են ունեցել։ Գործակալությունում ասել են, որ այդ գույնը կանանց իրավունքների միջազգային պայքարի խորհրդանիշն է։ Տեղեկացվում է նաեւ, որ հանրահավաքի շատ մասնակիցներ ունեցել են «Քույրս, հավատում եմ քեզ» գրությամբ պաստառներ։

«Կարեւոր է հիշեցնել մեր իրավունքների մասին, մանավանդ այսպիսի օրը, որովհետեւ մեր հասարակությունում դեռ շատ խնդիրներ կան, որոնց բախվում են կանայք եւ որոնք պետք է հաղթահարել։ Մենք (ապրում ենք) նահապետական հասարակությունում»,- ասել է հանրահավաքի մասնակից 21-ամյա ուսուցչուհի Աբրիլ Վիլատրոլոլը։

Reuters-ում հիշեցրել են, որ Իսպանիայի բնակչուհիները երկյուղում են իրենց իրավունքների համար այն պատճառով, որ Vox աջ կուսակցությունը, ըստ կանխատեսումների, կհաղթի խորհրդարանական ընտրություններում։