Ռեյտինգային ընտրական համակարգը չի նպաստում Հայաստանում պառլամենտարիզմի զարգացմանը: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ անհրաժեշտ կլինի այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք առավելագույն թվով մարդկանց թույլ կտան մասնակցել կարեւոր հարցերի քննարկումներին:

«Կարծում եմ, պետք է այնպիսի հարթակ ստեղծել, որի շրջանակում իրենց դիրքորոշումը կկարողանան հայտնել ոչ միայն խորհրդարանական ուժերը: 180 հազար մարդ, որոնք վերջին ընտրություններին քվեարկել են մնացած ուժերի համար, ներկայացված չեն Ազգային ժողովում: Այս կամ այն բարեփոխումների իրականացման ժամանակ պետք է նաեւ նրանց կարծիքը հաշվի առնել», - նշեց փորձագետը: