Ամերիկացի լեռնագնաց Դոն Վարգովսկին ներկայացրել է տպավորիչ պատմություն. Հիմալայան լեռներով ճանապարհորդության ժամանակ արշավախմբի հետ մտերմացել է մի անօթեւան շուն, որին անվանել են Մերա: Նա այն աստիճան է ընկերացել խմբի հետ, որ հաջողությամբ բարձրացել է Բարունցե լեռը (7129 մետր): Հնարավոր է՝ սա առաջին դեպքն է, երբ շունն այդպիսի բարձրություն է հաղթահարում, հայտնում է NDTV-ն:

Վարգովսկին պատմել է, որ Մերան ժայռ մագլցելու տպավորիչ հմտություններ է ցուցադրել եւ անգամ մինչեւ գագաթ հասնելը վերջին մետրերին խմբի առջեւից է վազել: Հիմա Մերային վերցրել է տուրիստական բազայի մենեջերը, նա ապրում է Կատմանդուում:

Լեռնային պայմաններում շները հաճախ են փրկարարներ եւ հովիվներ աշխատում, բայց ոչ 7000 մետր բարձրությամբ: