Բաքվում ոստիկանությունը կանանց խմբին թույլ չի տվել մարտի 8-ին կենցաղային բռնության դեմ ակցիա անցկացնել:
Turan-ը հաղորդում է, որ ակցիայի նախաձեռնողները մտադրվել են 14:00-ին հավաքվել «Ազատ կնոջ» հուշաձանի մոտ եւ այնտեղից երթով շարժվել դեպի գրող Նաթավանի հուշարձան:
Արդեն կեսօրից ոստիկանները վերահսկել են «Ազատ կնոջ» հուշաձանի առջեւ գտնվող հարթակը եւ մի քանի տասնյակ կանանց թույլ չեն տվել մոտենալ հուշարձանին՝ խլելով նրանց պաստառները:
Երկար վիճաբանությունից հետո ոստիկանները կանանց դեպի մետրոյի կայարան են հեռացրել: Սակայն տասնյակ կանայք մոտ կես ժամ շարունակել են դիմադրություն ցույց տալ:
«Մարտի 8՝ դեմ եղիր բռնությանը» ակցիան նախաձեռնվել էր facebook սոցցանցում ֆեմինիստ կանանց կողմից: Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը կազմակերպիչներին զգուշացրել էր, որ անօրինական ակցիան կանխվելու է:





























