ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Հիզեր Ուիլսոնը հրաժարական կտա երկու տարի պաշտոնավարելուց հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ից անհայտ պաշտոնյայի տրամադրած տեղեկատվությանը:
Ըստ առկա տեղեկությունների՝ Ուիլսոնը նախատեսում է հեռանալ մայիսի 31-ին այն դեպքում, եթե նրա թեկնածությունը հաստատվի Էլ պասոյում Տեխասի համալսարանի նախագահի պաշտոնում:
Աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի ղեկավարը ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից հեռանալու որոշումը կայացրել է ինքնուրույն:
Նշվում է, որ երկար ժամանակ Ուիլսոնը դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի հաջորդ պաշտպանության նախարարի թեկնածու, հաղորդում է Gazeta-ն:



























