ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ: Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
Ամերիկայի առաջնորդը նշել է, որ կանայք մեծ դեր ունեն հասարակությունում, ընտանիքում, պետության կառավարման մեջ եւ բիզնեսում:
«Մենք գնահատում ենք նրանց աշխարհայացքը, առաջնորդության որակներն ու խիզախությունը, եւ մենք մտադիր ենք շարունակել պայքարել բոլոր կանանց հավասար հնարավորությունների համար»,-ասվում է Թրամփի ուղերձում:
Նա ընդգծել է, որ շնորհիվ ակնառու կանանց՝ ԱՄՆ-ում շատ փոփոխություններ են կատարվել՝ ուղղված երկրում արդարությանն ու հավասարությանը:



























