Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է բոլոր կանանց Միջազգային տոնի առիթով: Նա շնորհավորական գրառում է կատարել  ուրբաթ Twitter-ում բոլոր ինը լեզուներով, որոնցով արվում են գրառումներն իր միկրոբլոգում՝ ներառյալ լատիներենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանայք զարդարում են այս աշխարհը, պահպանում եւ նպաստում են կյանքին: Նրանք թարմություն եւ ջերմություն են տարածում»,-գրել է Ֆրանցիսկոսը՝ ավելացնելով «Կանանց միջազգային օր» հեշթեգը:

Կանանց միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի աջակցությամբ: Առաջին պետությունը, որը տոնել էր այդ տոնը առաջին անգամ 1909 թվականի փետրվարի 28-ին, ԱՄՆ- էր: Միջազգային տոնի գաղափարը պատկանում է Կլարա Ցետկինին: Ռուսաստանում այն առաջին անգամ տոնել են 1913 թվականին: